
Տնտեսական նոր ամսագիր
Փետրվարի 13–ին լույս տեսավ «Հայաստան» նոր ամսագրի առաջին համարը։ Վերլուծական–տեղեկատվական նոր հանդեսն իր էջերում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման միտումները, հայրենական արտադրանքը և հայ գործարարի խնդիրներն ու անելիքները, պետություն և մասնավոր սեկտոր հարաբերությունն ու երկխոսությունը, այն ամենը, ինչը առնչվում է Հայաստանի տնտեսական հզորացմանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն առաջիններից մեկն է, ով, նոր հանդեսի ծնունդը ողջունելուց զատ, պատրաստակամությում հայտնեց մասնագիտական և օպերատիվ փաստերով ու վերլուծականներով աջակցելու խմբագրակազմին, որի ղեկավար Մհեր Դավոյանը ջերմ համագործակցության ակնկալությամբ արձագանքեց։