«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ինժեներական կենտրոնի շնորհանդեսը

Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։ Կենտրոնը մատուցում է ինժեներական–խորհրդատվական ծառայություններ խոշոր և մանր մեքենաշինության ոլորտի համար։ Կենտրոնը ներգրավված է այնպիսի ընկերությունների ծրագրերում, ինչպիսիք են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ», «Բոինգ դիզայն կենտրոն», «Ռենո» և այլն։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Միության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Leave a reply