
Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի հրավերով հունիսի 18-19-ը Դանիայում էր գտնվում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը։ Երկօրյա այցը կազմակերպվել էր Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակության՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀԱԳՄ–ում ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Ունեցած բազմաթիվ հանդիպումների ընթացքում Կոնֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներն ու փորձագետները Միության պատվիրակությանը ծանոթացրել են Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի կառուցվածքին, գարծառույթներին ու