• 17.11.2016
    Կարող եք ծանոթանալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի «Առավոտ»-ին տված հարցազրույցին և հոդվածին գործարարների՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ հանդիպման շրջանակում՝

    Կարող եք ծանոթանալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի «Առավոտ»-ին տված հարցազրույցին և հոդվածին գործարարների՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ հանդիպման շրջանակում՝

    Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 17-ին հանդիպեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ՝ քննարկելու միության համագործակցության արդյունավետության բարձրացումը: Մինչ հանդիպումը նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության առջեւ դրված առանցքային խնդիրներից մեկն է առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել եւ կիրառել գործարար համայնքի հետ՝ նրանց բարձրացրած հարցերը կարգավորելու համար. «Այդ
    • 17.11.2016
    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում լսեցին արդյունաբերողներին<br>և գործարարներին հուզող հարցերը

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում լսեցին արդյունաբերողներին
    և գործարարներին հուզող հարցերը

    ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպում-քննարկումն ուղղված էր նախարարության և միության համագործակցության արդունավետության բարձրացմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշեց, որ հրավերքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ քննարկեն և փորձեն ձևավորել
    • 08.11.2016
    EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN

    EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN

    Հոկտեմբերի 26-28-ը արդեն 7-րդ անգամ կազմակերպվել է «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի գործարար համաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների պաշտոնատար այրեր և գործարարներ: Ցուցահանդեսը ներառում էր էներգետիկայի, ճարտարագիտության, տրանսպորտի և լոգիստիկաի, հանքարդյունաբերության, շինարարության, քիմիական արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների,
    • 08.11.2016
    Ռուս-վրացական գործարար համաժողով

    Ռուս-վրացական գործարար համաժողով

    «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Վրաստանի գործատուների միության աջակցությամբ Թբիլիսիում կայացել է Ռուս-վրացական գործարար համաժողով՝ բիզնես կոնտակտներով և կլոր սեղաններով:
    • 02.11.2016
    Բելգիա – Հայաստան

    Բելգիա – Հայաստան

    Նոյեմբերի 1-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Բելգիայի դեսպանության առևտրատնտեսական ներկայացուցչության Ֆլամանդական տարածաշրջանի կցորդ Անդրե դե Ռեյկին: Հայկազ Բախշեցյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը, ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր տնտեսահարաբերությունները և դրանց հարակից խնդիրներ: Էդուարդ Կիրակոսյանը նշեց Միության արտաքին կապերի ռազմավարությունը հատկապես Եվրամիության անդամ երկրների
    • 27.10.2016
    ՌԴ Գոխրանի ղեկավար. Հայաստանի հետ բանակցում ենք թանկարժեք մետաղների հարգադրոշմերի փոխճանաչման հարցի շուրջ

    ՌԴ Գոխրանի ղեկավար. Հայաստանի հետ բանակցում ենք թանկարժեք մետաղների հարգադրոշմերի փոխճանաչման հարցի շուրջ

    ՌԴ Գոխրանը բանակցում է Հայաստանի հետ թանկարժեք մետաղների հարգադրոշմերի փոխճանաչման հարցի շուրջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ Ֆինանսների նախարարության Գոխրանի (Թանկարժեք մետաղների ու քարերի պետական հիմնադրամի ձեւավորման հարցերով պետհաստատություն) ղեկավար Անդրեյ Յուրինը։ Հարգադրոշմերի մասին ազգային կանոնակարգերում տարբերություններ կան։ Դրա համար էլ կողմերը պետք համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները։ «Նման խնդիր կա, աշխատանքներ իրականացվում են։ Կմտածենք»,
    • 13.10.2016
    Հայաստան – Նիդեռլանդներ

    Հայաստան – Նիդեռլանդներ

    Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Արսեն Ղազարյանը հյուրին ներկայացրեց Միության գործառույթները, արտաքին կապերը, միջազգային կառույցների հետ գործակցությունը, օրենսդրական նախագծերի քննարկումները գործարար շրջանակների հետ, Հայաստան-ԵՏՄ նոր տնտեսական դաշտի ձևավորումը և այլ խնդիրներ: Նիդեռլադացի դիվանագետին մասնավորապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի և
    • 12.10.2016
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ իր նկատառումներն է արտահայտել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված հետևյալ նամակով.

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ իր նկատառումներն է արտահայտել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված հետևյալ նամակով.

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Պարոն Կարեն Կարապետյանին Մեծարգո պարոն վարչապետ Ձեր առաջարկությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ուսումնասիրելով «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի» (Ծրագիր) նախագիծը, նպատակահարմար չի գտնում դրա ընդունումը, հետևյալ պատճառներով. 1. Եկամուտների ցուցանիշների ապահովումը նպատակ չպետք է սահմանվի: Նպատակը պետք է լինի հարկահավաքման ցուցանիշի բարձրացումը՝ հետևողականորեն և արդյունավետ ձևով, առավել քիչ ազդելով տնտեսավարողների,
    • 09.10.2016
    Հայ-գերմանական կապեր

    Հայ-գերմանական կապեր

    Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերին: Արսեն Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում բիզնես մթնոլորտը և մասնավորապես ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր խնդիրները: Դիվանագետ հյուրը նշեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ցանկանում է մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր խթանիչներ գտնել: Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց շուրջ 20 տարվա
    • 07.10.2016
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ՝ 2016թ. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ՝ 2016թ. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Ընդհանրական խնդիրներ - Կառավարության գործունեության ծրագրի ձևավորման հիմքում նոր Սահմանադրությանը, խորհրդարանական կառավարման գաղափարախոսությանը համահունչ տեսլականն է, որն իր զարգացումն է ստանալու համապատասխան ռազմավարական և մարտավարական ծրագրերով: Այդ տեսլականը ամրապնդված է քաղաքական հենքով, և այն ենթադրում է առաջիկա տասը տարում իրապես բարեկեցիկ երկրի կայացում. երկիր, որտեղ մարդիկ կուզենան ապրել, երկիր, որի հետ սերունդները կկապեն իրենց ապագան: