Հանդիպում փոխնախարարի հետ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ գործնական հանդիպում փոխնախարար Տիգրան Խաչատրյանի և գործարարների միջև:

-Թեման առավել քան ընդգրկուն է և օրախնդիր, ուստի ես առջարկում են բաց խոսակցությամբ ներկայացնել մեր տնտեսության առաջնահերթ խնդիրները՝ կապված նոր տնտեսական օրենքների պայմաններում արդյունավետ գործելուն,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Բնականաբար քննարկման թիրախում էին հատկապես մաքսային ու հարկային նոր օրենքների կիրարկումը: Նշվեցին ընդհանրական մտահոգությունները: Բազմաթիվ խնդիրների վերաբերյալ պարոն Ղազարյանը գործարարներին առաջարկեց ամենակարճ ժամկետում դիտողություններն ու առաջարկությունները գրավոր պատճառաբանված ու հիմնավորված ներկայացնել:

Փոխնախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկեց ամեն ամիս պարբերաբար հանդիպել, շարունակել բաց քննարկումները, որպեսզի գործարարները առաջիկայում քիչ անակնկալներ ունենան:

Leave a reply