EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN

Հոկտեմբերի 26-28-ը արդեն 7-րդ անգամ կազմակերպվել է «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի գործարար համաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների պաշտոնատար այրեր և գործարարներ:

Ցուցահանդեսը ներառում էր էներգետիկայի, ճարտարագիտության, տրանսպորտի և լոգիստիկաի, հանքարդյունաբերության, շինարարության, քիմիական արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներ:

Բիզնես համաժողովին կայացել են երկուստեք շահեկան գործարար հանդիպումներ:

Leave a reply