
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Հայաստան-Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիայի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն իրականացվում է ծրագիր տարբեր ուղղություններով։
Մասնավորապես Տավուշի մարզում՝ սահմանամերձ Ոսկեվան գյուղում կառուցվում է Գարեջրի գործարան, իսկ Վազաշենում՝ հանքային ջրի արտադրություն, Աչաջուր գյուղում քարի վերամշակման գործարան, ինչպես նաև գործարաններ հիմնելու նախագծեր է պատրաստվում մարզի մյուս հոգսաշատ սահմանամերձ բնակավայրերի համար։
Իրականացնում է նաև բարեգործական և սոցիալական ծրագրեր։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի հետ համատեղ ֆինանսավորվել է Ոսկեվան գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Ոսկեպար գյուղում իրականացվում է վերաբնակեցնամ ծրագիր, արդեն իսկ բնակարան է գնվել և հատկացվել ազատամարտիկի, ով Երևանից տեղափոխվել և բնակավում է սահմանապահ գյուղում։
«Հայաստան-Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիային անդամակցում են խոշոր ընկերություններ: Վերջերս անդամակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»ընկերությունը։