• ՀԱԳՄ պատվիրակությունն այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    ՀԱԳՄ պատվիրակությունն այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը փետրվարի 17-ին այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Օրակարգում տնտեսության տարբեր ուղղություններին ու խնդիրներին առնչվող՝ մինչ այս երկկողմ քննարկված հարցերի կարգավորման ընթացքն էր, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները։ Հանգամանալի անդրադարձ եղավ Եկամուտների
  • Ստեղծվեց Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

    Ստեղծվեց Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ

    Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։ Ուկրաինայի
  • Համագործակցում են հայ և լիտվացի տեքստիլագործները

    Համագործակցում են հայ և լիտվացի տեքստիլագործները

    «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։ Ծրագիրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։
  • «ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը» Արսեն Ղազարյան

    «ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը» Արսեն Ղազարյան

    «Գործարարությունը  տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։ Նրա խոսքով՝ անցած տարին, որն առանձնահատուկ էր հետպատերազմյան ու համավարակային մարտահրավերներով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկումային