
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բարեկամներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կայքէջից բացի արդեն գործարկել է նաև ֆեյսբուքյան իր էջը, ուր ներառվում են Միության, ինչպես նաև Հայաստանի գործարարությանը և ընդհանրապես տնտեսությանը վերաբերող նյութեր, նորություններ, հանդիպումներ, այցեր, օրենսդրական նախագծեր և բարեփոխումներ ու այն ամենը, ինչը կարող է ձեզ հետաքրքրել: Բնականաբար ձեր կարծիքն ու առաջարկությունները կնպաստեն ֆեյսբուքյան էջի առավել հետաքրքիր ու շահեկան լինելուն:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հարգելի անդամներ, այս էջը ձեզ կօգնի առավել ակտիվացնելու կապը Միության հետ և ավելի արագ ստանալու անհրաժեշտ ինֆորմացիա:
Սիրով սպասում ենք ձեր կառուցողական առաջարկություններին: