ՀԱԳՄ ետհամագումարյան նախագահության առաջին նիստը

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ետհամագումարյան նորընտիր նախագահության առաջին նիստը։ Նորընտիր խորհրդի օրերս կայացած նիստին նախկին երկուսի փոխարեն ընտրվել էր չորս փոխնախագահ։ ՀԱԳՄ նորընտիր նախագահ Արսեն Ղազարյանը կատարեց փոխնախագահների պարտականությունների բաժանում, ինչը գոհունակությամբ ընդունվեց նախագահության անդամների կողմից։

Նորընտիր փոխնախագահները ևս հավանություն տվեցին ոլորտների պարտականությունների բաշխմանը՝ ըստ նախասիրությունների և փորձի, ինչը Միության նախագահին հնարավորություն կտա հանգամանորեն զբաղվել առավել գլոբալ խնդիրներով, մասնավորապես՝ արտաքին կապերով ու ներդրումների ներգրավմամբ։

Որպես օրակարգի երկրորդ հարց՝ պարոն Արսեն Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հնգամյա՝ 2020-2024թթ․ գործունեության ծրագիրը։ Ընդհանուր հավանությամբ՝ որպեսզի այն առավելագույնս իրատեսական լինի, որոշվեց առաջիկայում ընդունել և համակարգել նախագահության անդամների կարծիքները և նոր հաստատել։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՀԱԳՄ տարեկան ՝ 2020թ․աշխատանքային ծրագրի և բյուջեի հաստատմանը։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ուրախությամբ նշեց, որ հատկապես վերջին ամիսներին ավելացել է Միությանը նոր անդամակցողների թիվը, որոնց հանձնվեցին անդամատոմսեր։

Բնականաբար ՀԱԳՄ նոր նախագահության անդամներին հետաքրքրում էին նաև օրակարգից դուրս զանազան խնդիրներ, որոնք քննարկվեցին ընդհանրական մտահոգությամբ։

Leave a reply