Վեց երկրների ներկայացուցիչներ ներկա չեն գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն անցկացվում է Երևանում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանի խոսքով՝ նրանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով, սակայն նրա տեղակալները մասնակցում են նիստին: