• Սեմինար՝ ԵՏՄ–Հայաստան

    Սեմինար՝ ԵՏՄ–Հայաստան

    Դեկտեմբերի 3–ին Երևանի Արարատյան մաքսատանը կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ սեմինարը, որը վերաբերում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու խնդիրներին։ Գործարարների հարցերին ու մտահոգություններին պատասխանում էին ՀՀ ֆինանասների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և համապատասպան վարչությունների պետերը։ Հարցերը բազմաբնույթ էին և հատկապես վերաբերում էին ԵՏՄ մաքսային նոր օրենքներին, դրանց կիրարկման
  • ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը

    ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը

    Դեկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց դեկտեմբերի 5–ին կայանալիք Միության 7–րդ համագումարի կազմակերպման և անցկացման, կազմակերպության ռազմավարությանը վերաբերող խնդիրները։ Օրակարգային հաջորդ հարցի՝ Եվրասիական Միությանը անդամակցելու պայմաններում ծագող խնդիրների վերաբերյալ Արսեն Ղազարյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց, պատասխանեց գործարարներին մտահոգող հարցերին։
  • Գործարարները ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

    Գործարարները ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

    Եվրասիական տնտեսական միության տարածք հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնելու համար հայ տնտեսավարողները պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքը ԵՏՄ տեխնկական կանոնակարգերին: Իսկ այն գործարարները, ովքեր իրենց արտադրանքը սպառում են միայն հայկական շուկայում, դեռևս մեկ տարի ժամանակ կունենան տեխնիկական կանոնակարգերի փոփոխման համար: Այս մասին գործարարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Պատասխանելով գործարարների բարձրացրած
  • Շնորհակալական ուղերձ

    Շնորհակալական ուղերձ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ պրն. Արսեն Ղազարյանին   Հարգելի պարոն Ղազարյան, Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների շրջանակներում գործարարների և բանկերի ներկայացուցիչների հետ սույն թվականի նոյեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած հանդիպմանը Ձեր մասնակցության, ինչպես նաև այդ միջոցառման կազմակերպման գործում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ցուցաբերած աջակցության համար: