Սեմինար՝ ԵՏՄ–Հայաստան

Դեկտեմբերի 3–ին Երևանի Արարատյան մաքսատանը կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ սեմինարը, որը վերաբերում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու խնդիրներին։ Գործարարների հարցերին ու մտահոգություններին պատասխանում էին ՀՀ ֆինանասների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և համապատասպան վարչությունների պետերը։ Հարցերը բազմաբնույթ էին և հատկապես վերաբերում էին ԵՏՄ մաքսային նոր օրենքներին, դրանց կիրարկման առանձնահատկություններին, ներմուծման և արտահանման գործընթացներին ու դրանց պարզեցմանը, հնարավոր սպասվելիք դժվարություններին և այլն։

ՀՀ ֆինանասների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոստացավ կազմակերպել նաև ոլորտային քննարկումներ։

Leave a reply