
ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը
Դեկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց դեկտեմբերի 5–ին կայանալիք Միության 7–րդ համագումարի կազմակերպման և անցկացման, կազմակերպության ռազմավարությանը վերաբերող խնդիրները։
Օրակարգային հաջորդ հարցի՝ Եվրասիական Միությանը անդամակցելու պայմաններում ծագող խնդիրների վերաբերյալ Արսեն Ղազարյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց, պատասխանեց գործարարներին մտահոգող հարցերին։