• Գործարար համայնքի խորհրդակցություն

    Գործարար համայնքի խորհրդակցություն

    Մարտի 30–ին մայրաքաղաքի «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ խորհրդակցություն Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով, որը կազմակերպել էին ՀՀ միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Միության նախագահ Արսեն Ղազարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի գործարարների համար դեռևս շատ անհասկանալի
  • ՀԱԳՄ – ՀԱԱՊ

    ՀԱԳՄ – ՀԱԱՊ

    Մարտի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։ Միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի հետ հանդիպումն ու անկեղծ զրույցը նպատակամիտված էին առավել ակտիվացնել համագործակցությունը երկու գործարար կառույցների միջև։ Տիգրան Ջրբաշյանը, ներկայացնելով Պալատի կառուցվածքն ու գործառույթները, մասնավորապես նշեց, որ Պալատի առաջին ու կարևոր երկխոսությունը եղել է
  • ԳՈՐԾԱՐԱՐ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ԳՈՐԾԱՐԱՐ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Մարտի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Նախատեսվում է կազմակերպել համատեղ հանդիպումներ, քննարկումներ, փոխանակել անհրաժեշտ ինֆորմացիա և այլ միջոցառումներ՝ նպաստելու ապահովագրական դաշտի ձևավորմանը, բիզնեսում ռիսկերի նվազեցմանը, որը լուրջ նախադրյալ է գործարարության զարգացման համար։
  • Հայ – լիտվական բիզնես ֆորում

    Հայ – լիտվական բիզնես ֆորում

    Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատկապես կարևորեց ԵՏՄ անդամակցության պայմաններում Լիտվայի հետ տնտեսական կապերի ամրապնդումը և փոխշահավետ գործակցությունը։ Ստորագրվեցին