
ԳՈՐԾԱՐԱՐ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Նախատեսվում է կազմակերպել համատեղ հանդիպումներ, քննարկումներ, փոխանակել անհրաժեշտ ինֆորմացիա և այլ միջոցառումներ՝ նպաստելու ապահովագրական դաշտի ձևավորմանը, բիզնեսում ռիսկերի նվազեցմանը, որը լուրջ նախադրյալ է գործարարության զարգացման համար։