
ՀԱԳՄ – ՀԱԱՊ
Մարտի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։ Միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի հետ հանդիպումն ու անկեղծ զրույցը նպատակամիտված էին առավել ակտիվացնել համագործակցությունը երկու գործարար կառույցների միջև։ Տիգրան Ջրբաշյանը, ներկայացնելով Պալատի կառուցվածքն ու գործառույթները, մասնավորապես նշեց, որ Պալատի առաջին ու կարևոր երկխոսությունը եղել է պետության հետ՝ ի դեմս համապատասխան գերատեսչությունների։
Կարևորվեց հատկապես ինֆորմացիայի փոխանակումը և առանձին ծրագրերում անելիքների համապատասխանեցումը։