• Մարտի 3-ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

    Մարտի 3-ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ու առաջարկությամբ Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: 2017 թվականից ավանդաբար նշվում է և հիշատակի պսակադրություն կատարվում: Դա ժողովրդի արժանի գնահատականն է ժամանկին աշխարհի ամենահարուստ ու նույնքան էլ մարդասեր մեծ գործարարի հիշատակին: Մարտի 3-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ գործարարները ծաղիկներ
  • ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը: «ՀԱԳՄ 2018թ. գործունեության դրամական հոսքերի հաշվետվություն» օրակարգային հարցով ելույթ ունեցավ Միության նախագահը՝ ներկայացնելով կազմակերպության ֆինանսական պատկերը: Գոհունակությամբ նշվեց, որ կառավարությունում օրենքները լրամշակելու գործում հաշվի են առնվել ՀԱԳՄ-ում քննարկումների ժամանակ բազմաթիվ ընդհանրական մտահոգություններ ու առաջարկություններ: Բանախոսներից Ահարոն Չիլինգարյանը կարևորեց Ֆինանսների և Էկոնոմիկայի
  • Հայ-բրիտանական կապեր

    Հայ-բրիտանական կապեր

    Փետրվարի 6-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց «Բիզնեսի աջակցման բրիտանական ասոցիացիա» առաքելության ղեկավարի տեղակալ Ալիսոն Չիկին: ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Միության գործառույթներն ու նպատակները, մասնավորեց հատկապես բիզնեսի զարգացման գործում վերջին ամիսներին Հայաստանում կատարված լուրջ քայլերը՝ կոռուպցիայի և մենաշնորհների վերացում, բոլորի համար մրցակցային հավասար դաշտի ստեղծում: Անդրադառնալով ԵԱՏՄ և ԵՄ ծրագրերին
  • Հայաստան – Շվեդիա տնտեսական կապեր

    Հայաստան – Շվեդիա տնտեսական կապեր

    Փետրվարի 5-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Շվեդիայի Արդյունաբերական միջազգային խորհրդի ծրագրի մենեջեր Հենրիկ Հալլգրենին: Պարոն Ղազարյան հյուրին հանգամանորեն ներկայացրեց Միության անցած ճանապարհը, նպատակը, մասնավորապես արտաքին կապերը՝ Միությունը բանաձևելով որպես անցած տասնամյակներում կառավարություններին և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես երկխոսության նախաձեռնող: Միության նախագահը մասնավորապես անդրադարձավ ետհեղափոխական ժամանակահատվածին կազմակերպած բազմաթիվ հանդիպումներին ու քննարկումներին