ՀԱԳՄ նախագահության նիստ

Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը: «ՀԱԳՄ 2018թ. գործունեության դրամական հոսքերի հաշվետվություն» օրակարգային հարցով ելույթ ունեցավ Միության նախագահը՝ ներկայացնելով կազմակերպության ֆինանսական պատկերը:

Գոհունակությամբ նշվեց, որ կառավարությունում օրենքները լրամշակելու գործում հաշվի են առնվել ՀԱԳՄ-ում քննարկումների ժամանակ բազմաթիվ ընդհանրական մտահոգություններ ու առաջարկություններ: Բանախոսներից Ահարոն Չիլինգարյանը կարևորեց Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների համատեղ աշխատանքի լավագույն մոդել ունենալու անհրաժեշտությունը, Սարիբեկ Սուքիասյանը նշեց կոնսոլիդացման բիզնեսների հաշվետվողականության համակարգը կատարելագործելու խնդրի մասին:

Քննարկվեցին նաև առանձին կազմակերպություններին արտոնություն տալու կարգի, եկամուտների հայտարարագրման համակարգը բարեփոխելու, էլեկտրոնային առևտուրը կարգավորելու և այլ խնդիրներ:

Վերջում կատարվել է նոր անդամների ընդունելություն։

Leave a reply