Ռուսաստանի հարևանները պայքարում են ռուբլու անկման հետեւանքների դեմ

Անցյալ տարի ռուբլու կտրուկ արժեզրկումը հանգեցրեց Ռուսաստանի հետխորհրդային առեւտրային շատ գործընկերների ազգային արժույթների արժեզրկմանը: Նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը առեւտրի, ներդրումների եւ դրամական փոխանցումների ոլորտում զգալիորեն կախված է Ռուսաստանից: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը նվազել է 1.9%-ով՝ երեքշաբթի հասնելով ռեկորդային նոր նվազագույնի: 2015 թվականին այն 25%-ով անկում է ապրել: Կենտրոնական բանկը երեքշաբթի 500 կետով բարձրացրել է տոկոսադրույքները:

Նավթի արտահանող հանդիսացող Ադրբեջանում անցյալ ամիս պահուստները կրճատվել են 1 մլրդ դոլարով:

Ուկրաինական գրիվնան փետրվարի 5-ից անկում է ապրել 40%-ով, երբ Կենտրոնական բանկը հրաժարվել է դոլարային աճուրդներից, որոնք օգտագործում էր իր արժույթի աջակցման համար: Դրա փոխարեն 550 կետով բարձրացել են տոկոսադրույքները՝ հասցնելով 19.5%-ի: Երկրի պահուստները բավարար են ընդամենը 5 շաբաթվա ներմուծման ծախսերը վճարելու համար:

Գազով հարուստ Թուրքմենստանը մանաթն արժեզրկեց գրեթե 19%-ով՝ հասցնելով 1 դոլարը 3.5 մանաթի: Այդ փոխարժեքը գործում է հունվարի 1-ից:

Բելառուսում Կենտրոնական բանկը բելառուսական ռուբլին արժեզրկեց 18%-ով: Բանկը կանխատեսում է, որ 2015 թվականին եվրո-դոլար-ռուսական ռուբլի զանբյուղի համեմատությամբ արժույթը կթուլանա 3-7%-ով:

Հայաստանում Կենտրոնական բանկը փետրվարի 10-ին տոկոսադրույքը 9.5-ից հասցրեց 10.5%-ի, որպեսզի իրեն պաշտպանի Ռուսաստանի ճգնաժամի հետեիանքներից: Հայկական դրամն անցյալ տարի անկում ապրեց շուրջ 15%-ով:

Վրաստանի Կենտրոնական բանկը փետրվարի 11-ին բարձրացրեց տոկոսադրույքները եւ 40 մլն դոլար վաճառեց՝ իր ազգային արժույթ լարին պահպանելու համար, որն այդ տարի դոլարի հանդեպ շուրջ 10%-ով արժեզրկվեց:

Ղազախստանում տենգեն դոլարի նկատմամբ արժեզրկվեց անցյալ տարվա փետրվարին, եւ իշխանությունները չգնացին նոր արժեզրկման քայլի: Դրանից հետո ազգային արժույթը նույնիսկ ամրապնդվեց ռուբլու հանդեպ:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply