




Գործարարի օրվա՝ մարտի 3-ի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գոծարարների միության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին։ Մարտի 3-ը նաև ազգանվեր հայորդու ծննդյան օրն է, և նրա մերօրյա գործընկերների նախաձեռնությամբ, ի հիշատակ գործարարի, հոգեհանգստյան կարգ կատարվեց մայրաքաղաքի Ս. Աննա եկեղեցում:
Read more