Գործարարներ Արմեն Մկոյանը և Բորիս Հովհաննիսյանը տնտեսական տարվա մասին

Ընթացիկ տարվա՝ տնտեսական ակտիվության , ձեռքբերումների մասին է Slaq.am-ը զրուցել «Էլիտ Գրուպ» և «Թամարա ֆրութ» ընկերությունների պատասխանատուների հետ. զրույցի ընթացքում մասնավորապես «Էլիտ Գրուպ»-ի տնօրեն Արմեն Մկոյանը նշեց, որ անշարժ գույքը բավական զգայուն ոլորտ է և ինչպես տնտեսական ճգնաժամի հետևանքները, այնպես էլ ակտիվության արդյունքները տարեվերջին է զգացվում.

« 2017 թվականի վերջից անշարժ գույքի շուկայում բավականին լուրջ դրական փոփոխություն կար , որը շարունակվում է այս տարի: Մենք վստահ ենք, որ այս տարի ավելի լավ է լինելու , քան՝ մյուս տարիներին»:

«Թամարա ֆրութ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ 2018 թվականին ընկերությունը պատրաստվում է լուրջ արտահանումներ կատարել:

«Նախորդ տարվա ընթացքում բավականին հիմքեր ստեղծվեցին՝ 30% աճ ապահովելու համար: Մեր գործերը կախված են գյուղատնտեսությունից. անցած տարի կառավարույթունը 3 տոկոսանոց սուբսիդավորում արեց, մթերման համար դրամական վարկ տրամադրեց : Ոչ մի անգամ նման բան չէր եղել, իդեալական տարբերակ էր: Բայց քանի որ ջրի սակավության պատճառով մեր այգիները չորացան, մենք անցանք նորագույն տեխնոլոգիայի կիրառման: Մեր կառավարությունը 2 տոկոսանոց վարկ տրամադրեց, որպեսզի կաթիլային համակարգ կիրառենք: Այսօր ես վստահ եմ, որ եկող տարի իմ օրգանիկ այգին ավելի լավ բերք կտա և ես կունենամ լավ բերք և լուրջ արտահանում: Եվ բոլոր ոլորտներում կարող եմ մի բան ասել գիտությունը պատրաստվում է թռիչքի»:

Նյութը պատրաստեց` Ամինա Ղազարյանը

Leave a reply