
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
10 մայիսի 2018 թ.
Մեծարգո պարոն Վարչապետ,
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արգասաբեր աշխատանք:
Առկա են բազում մարտահրավերներ, և այդ ամենը հաղթահարելու ենք համատեղ ջանքերով: Այսօր օրախնդիր է արհեստածին մենաշնորհների վերացումը, հավասար մրցակցային դաշտի և ազատ տնտեսության ձևավորումը, որոնք նախապայմաններ կստեղծեն յուրաքանչյուրի գործարար և ստեղծագործ ունակությունների զարգացման համար:
Համոզված ենք, որ Դուք մշտապես կլինեք գործարարին զորակցող ու պաշտպան: Մեր միասնական նպատակն է աշխատատեղերի ավելացումը և արտագաղթի նվազեցումը: Մենք հավատում ենք, որ համաժողովրդական քվե ստացած վարչապետն իզորու է որակապես փոխելու տնտեսական հարաբերությունների բնույթը, իսկ մենք՝ գործարարներս, պատրաստակամ ենք զորակցելու ցանկացած նախաձեռնությանը:
Աստված օգնական Ձեզ և պահապան մեր ժողովրդին:
ՀԱԳՄ նախագահ՝ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ