
Ապրիլի 16–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման խնդրո առարկան հիմնականում վերաբերում էր հարկային օրենսդրական փոփոխություններին, ներկրման և արտահանման առանձին դժվարություններին, ինչի վերաբերյալ գործարարները արտահայտեցին իրենց նկատառումները, ընդհանրական տեսակետները։ Հանձնաժողովի քննարկած հարցերի վերաբերյալ փաստարկված եզրակացություններն ու առաջարկությունները ուղարկվում են համապատասխան վերադաս ատյաններ օրենքների լրամշակման ժամանակ դրանք օգտագործելու։
Read more