• 11.10.2024
    ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է զագրեբյան միջազգային հավաքին

    ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է զագրեբյան միջազգային հավաքին

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պարվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հոկտեմբերի 9–ին մասնակցել է միջազգային հավաքի, որտեղ քննության են առնվել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ գործընթացում գործարար համայնքի ունեցած դերը, ներկայացվել է  ԵՄ–ին ինտեգրման գործում Խորվաթիայի գործատուների ասոցիացիայի մասնակցության փորձը։ Հավաք–քննարկմանը, որը կազմակերպել էր  Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիան,  իրենց մասնացությունն են բերել նաև Ուկրաինայի, Մոլդովայի ևRead more
    • 30.10.2021
    ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձավ նախորդ հանդիպումներում բարձրացված հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծեց պետություն-մասնավոր գործարարություն համագործակցության նման ձևաչափի արդյունավետությունը։ Հանդիպման օրակարգային հարցերից էր Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կոնվենցիայի համաձայն՝ այն ստորագրած երկրներից ապրանքներ ներմուծելիսRead more
    • 06.03.2024
    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 26-29–ը Իրաք կատարած այցի շրջանակներում այս երկիր էր մեկնել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տեղի գործընկերների հետ։ Մասնավորապես Իրաքի Առևտրաարդյունաբերական պալատում՝ նախագահ Աբդուլռազաք Ալ-Զուհեյրիի գլխավորությամբ, կողմերը քննարկել են երկու երկերների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Հնարավոր համատեղ ծրագրերի մշակման հեռանկարներին են անդրադարձելRead more
    • 06.09.2021
    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Միության անդամների անունից շնորհավորելով նախարարին բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և տնտեսական ու ֆինանսական ոլորտներում տարվող քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորության ընձեռնման համար։ Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ՀայաստանիRead more