Տնտեսագետ. Թող որ Թուրքիայից ավելի քիչ արտադրենք, բայց ավելի որակյալ

Եթե անգամ Հայաստանը Թուրքիայից քիչ է արտադրում, ապա պետք է ավելի որակյալ արտադրի: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության համագումարի ընթացքում հայտարարեց նույն միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը դեռ չի նշանակում, որ Հայաստանը մրցակից չունի: ԵՏՄ-ի անդամ-գործընկերները, հնարավոր է, որ եղբայրական պետություններ են՝ նման մտածելակերպով եւ ավանդույթներով, սակայն տնտեսության մեջ նրանք մրցակիցներ են:

«Նայեք, ինչ մեքենաներ են Վերին Լարսով Ռուսաստան գնում: 5-ից մեկը թուրքական են: Այո, Թուրքիան մեզնից ավելի շատ է արտադրում, այստեղ օբյեկտիվ պատճառներով դժվար է ինչ-որ բան փոխել: Սակայն այդ դեպքում մենք կարող եւ պարտավոր ենք թող որ քիչ, բայց ավելի որակյալ արտադրանք թողարկել», — ընդգծեց նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Աղբյուրը՝ news.am

Leave a reply