Շրջանավարտներ. առաջարկ և պահանջարկ

Փետրվարի 27-ին «ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ՀԵՆ-ԳԵՐ Տեմպուս (HEN-GEAR Tempus) ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մասնակցությամբ ծրագրի համակարգող իտալացի հյուրի և շահագրգիռ կազմակերպությունների:

Հանդիպում-քննարկման առաջին հատվածում ներկայացվեց հիշյալ ծրագիրը, վերջինիս նորաստեղծ հարթակը, որտեղ, որպես անընդմեջ թարմացվող տեղեկատվական բազա, ՀՀ գրեթե բոլոր բուհերի շրջանավարտները մշտապես հնարավորություն կունենան տեղադրելու իրենց ինքնակենսագրությունները (CV), որը հիանալի հնարավորություն կընձեռի գործատուներին թափուր աշխատատեղերի համար որոնել և գտնել իրենց պահանջներին համապատասխանող և հմտությունների ու գիտելիքների անհրաժեշտ մակարդակը բավարարող շրջանավարտ-աշխատողների: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել՝ հիմնված շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը թույլ կտա հեշտացնելու աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, բարելավելու բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը:

Ծրագրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը որպես ծրագրի գործընկեր կազմակերպություն, աջակցում է կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը՝ արդեն իսկ ստեղծված տվյալների բազայի հիման վրա նպաստելու աշխատաշուկայում կադրերի փնտրտուքի գործընթացի հեշտացմանը: Ծրագրի ներկա փուլում նախատեսվում է կազմակերպությունների / ձեռնարկությունների կողմից բազայում տվյալների փորձնական մուտքագրում՝ ստեղծված հարթակի տեխնիկական սպասարկման առավելություններն ու թերությունները հստակեցնելու նպատակով:

Միջոցառման երկրորդ հատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Leave a reply