
Ալեքսանդր Մանթաշյանց
Մարտի 3–ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդրան օրն է։ 2012 թվականից, երբ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տեղադրվեց մեծ հայորդու հուշարձանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդաբար կազմակերպում է հիշատակի տուրք–պսակադրություն։
Միության նախագահության անդամները և գործարարներ հերթական անգամ երախտագիտությամբ ու խոնարհումով նշեցին հայ գործարարաության մեծ քրմապետի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, այն մեծ բարերարի, ով ազգապահպան աննախադեպ ծրագրեր է իրականացրել, մշակույթ ու կրթություն հովանավորել, դարձել հայ գործարարի բարի համբավի սիմվոլիկ կերպարը։ Միշտ հիշենք, որ մենք շատ բարոյական չմարած պարտքեր ունենք բոլոր ժամանակների մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակի առջև, ինչը դաս է ապրողներիս համար։