Հայ-բուլղարական կապեր

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ» ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը: Շնորհանդեսով ներկայացվեցին սննդարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը, Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:

Հայկական կողմից «Կրեդիտ պարտնյոր» ընկերության տնօրեն Արմեն Ներսիսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու համագործակցության տարբերակները:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեցին նման կոնկրետ թեմայով հանդիպումների նշանակությունը՝ առավել ևս երբ կա դեսպանության աջակցությունը:

Leave a reply