
Հայաստան – Լիտվա – Իրան
Հունիսի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ եռակողմ գործարար հանդիպում՝ Հայաստան–Լիտվա – Իրան։ ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Միությունը սիրով է միջնորդական առաքելությամբ կազմակերպել հանդիպումներ տարբեր երկրների գործարարների միջև և համոզված է, որ այն շահեկան կարող է լինել նաև լիտվացի և իրանցի գործարարների համար։
Իրանյան կողմը ներկայացնում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Իրանի շուրջ 80 միլիոնանոց շուկան ու հնարավորությունները։
Լիտվացի գործարարները տեղեկացրին, որ իրենք շատ մեծ հետաքրքրություն ունեն իրանական շուկայում և մտադիր են գործարար պատվիրակությամբ այցելել Իրան։
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը արժևորեց մասնավորապես եռակողմ նման հանդիպումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց ավանդույթը շարումակել։