
Հայաստան – Լիտվա
Հունիսի 15-ին Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Հայաստան-Լիտվա» գործարար հերթական երրորդ ֆորումը, որը ողջույնի խոսքով բացեց համաժողովի կազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը։ Նա մասնավորապես նշեց՝ «Հայաստան-Լիտվա» գործարար նախորդ համաժողովները համապատասխան արձագանք ունեցան երկու երկրներում: Այնպես որ հերթական հանդիպումը արդեն վկայում է, որ առաջընթաց կա, և երկուստեք քայլեր են ձեռնարկում ակտիվացնելու տնտեսական տարբեր միավորումների՝ Եվրասիական Միության անդամ Հայաստանի և Եվրամիության անդամ Լիտվայի միջև»:
Եվրոպական արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիայի գործունեության և Հայաստանի հետ գործակցության խնդիրները ներկայացրեց Եվրոպական արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիայի նախագահ Յուրիջուս Ռոձևիչուսը։
Քննարկվեցին համատեղ ծրագրերի զարգացմանը, ներդրումային մենեջմենթին , Եվրամիության հիմնադրամներին, Լիտվայում Հայաստանի համար նոր ընկերություններ ստեղծելուն և այլ խնդիրներին առնչվող հարցեր։ Շնորհանդեսներով ներկայացվեցին երկու երկրների տնտեսությունները և ներդրումային մթնոլորտը։
Լիտվացի գործարարները ներկայացնում էին գյուղատնտեսության, մասնավորապես վերամշակման արտադրության, շինարարության, տրանսպորտին, կահույքի, հրուշակեղենի, ինքնաթիռների սպասարկման, բեռների մաքսային ձևակերպումների և այլ ոլորտներ։
Բիթուբի չևաչափով մասնակիցները նոր գործընկերային կապեր հաստատեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու։