
ԷԴՈւԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Փետրվարի 17-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։
Էդուարդ Կիրակոսյանը աշխատանքային հարուստ կենսագրություն ունի, ինչպես նախկինում բնութագրում էին բազմափորձ անհատականություններին՝ Մեծ շկոլա է անցել։ Այդ մասին նա համեստորեն լռում է և կրկնում՝ «Մարդը բոլոր կլիմաներում էլ պետք է կայուն մարդ մնա, հարափոփոխ ժամանակը մարդու փոփոխվելու համար չէ, այլ նույն մտահոգությամբ պետությանն ու հանրությանը որդիական պարտքը կատարելու համար է»։
Տարիներ շարունակ, որպես գործադիր տնօրեն, նա ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աշխատակազմը, բարեխղճորեն համակարգում է գործարարների ընդհանրական խնդիրները, նախապատրաստում տնտեսական օրենսդրությանը վերաբերող նախագծերի քննարկումները, կազմակերպում և աջակցում է Միության ակտիվ մասնակցությունը տարբեր ատյաններում իրականացվող միջոցառումներին և այն ամենը, ինչն առնչվում է հայոց գործարարության առաջընթացին։
Էդուարդ Կիրակոսյանի համար մարդկային թուլություններից ամենաուժեղը թոռապաշտությունն է․․․
Շնորհավորում ենք Էդուարդ Կիրակոսյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում երկար ու արգասաբեր տարիների կյանք․․․








