
Զորակցություն մշակութային կյանքին
“Մեր օրերում մարզային բնակավայրերին զորակցությունը հիմնականում վերաբերում է տնտեսական բաղադրիչին, սակայն չանտեսենք մշակութայինը», — այս մտահոգությամբ էին փետրվարի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն հերթական այց կատարել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի մշակութային ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ հիմնադրամը այդ ծրագրով մերձենում է պետական գործառույթներին, ինչը խրախուսելի է: Պարոն Ղազարյանը միաժամանակ ընդգծեց հուշագրի կնքման կարևորությունը՝ հավելելով, որ հիմնադրամը համակարգված է աշխատելու, որով կբացառվի միջոցների փոշիացումը:
Հովհաննես Ղազարյանը նշեց՝ «Հայաստանում կա 590 մշակույթի տուն, և բոլորն էլ այս կամ այն չափով հոգսեր ունեն: Մեր նպատակն է հնարավորինս զորակցել մշակութային կյանքին՝ սկսած մշակութային կյանքի աշխուժացումից՝ վերջացրած սանհանգույցների նորոգմամբ…»:
«Համայնքը ևս պարտավոր է մասնակի ներդրումներ կատարել՝ սկսած ֆինանսականից մինչև շիննորոգման աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելը»,- կարծիք հայտնեց Հիմնադրամի մշակութային ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:
ՀԱԳՄ փոխնախագահը խորհուրդ տվեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ բնակավայրերը:
«Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը գործի հաջողության գումարելիներից մեկը համարեց այն, որ պետք է զորակցել այն կառույցներին, որոնք որոշակի աշխատանքներ են կատարել, բայց տվյալ փուլում աջակցության կարիք ունեն, օգնությունը պետք է նպատակային և արդյունավետ լինի»:
Իսկ «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը խորհուրդ տվեց մարզային բնակավայրերում գործը սկսել հատկապես մշակութային մթնոլորտի ձևավորմանը աջակցելուց, հաջորդ փուլում կակտիվանա երիտասարդների մասնակցությունը, և շատ բան իրենք կանեն:
Բոլորը համակարծիք էին, որ հատկապես մարզերում մշակութային կյանքին զորակցելու օրախնդիր է:








