• 13.04.2013
    Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

    Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

    Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը): Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են BMW-ն, ամերիկյան The Walt Disney Company ընկերությունն
    • 13.04.2013
    Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում

    Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում

    Ապրիլի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։ Երկուստեք նշվել է, որ երկու ժողովուրների միջև բարեկամական և քաղաքական ջերմ հարաբերություններին զիջում է տնտեսականը։ Պարոնայք Ղազարյանը և Բաբուին պատրաստակամություն են հայտնել միասնական ջանքերով օգտագործել հնարավոր միջոցները առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու և համատեղ բիզնես
    • 12.04.2013
    ՀԱԳՄ խորհրդի անդամը պատվավոր հյուպատոս

    ՀԱԳՄ խորհրդի անդամը պատվավոր հյուպատոս

    Ապրիլի 10–ին Երևանի «ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՊ» հյուրանոցում կայացավ Հայաստանում Շրի Լանկայի Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Սարգիս Թարվերդյանը։ Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում հաջողություններ։
    • 10.04.2013
    Հայկական գարեջրի շշերը կարտադրվեն տեղում

    Հայկական գարեջրի շշերը կարտադրվեն տեղում

    «Երեւանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թ. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով շշերի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա' «Ռոկիտնովսկի ստեկոլնի զավոդ» ընկերությունում տարաների արտադրանք կազմակերպելու եւ ներմուծելու համար: Համաձայն մաքսային ընթացակարգերի' կաղապարներն արտահանվել են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով՝ մեկ տարի ժամկետով: «Երեւանի գարեջուրը» ներկայումս պատվիրել է նմանատիպ կաղապարներ եւ նշված տարաներն արտադրվում են տեղում: Սակայն հետագայում
    • 09.04.2013
    Հայկական կոնյակը վերանվաճում է ռուսական շուկան

    Հայկական կոնյակը վերանվաճում է ռուսական շուկան

    Երեւանի կոնյակի գործարանը 2012 թ. գրանցել է կոնյակի արտադրության 25% աճ, այս տարի եւս նախատեսվում է 27-28% աճ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Կոնյակի վաճառքները 2012 թ. հասել են 3.5 մլն լիտրի, 2011 թ. 2.7 մլն լիտրի համեմատ: Ա. Գրիգորյանի խոսքով՝ կոնյակի արտահանման
    • 08.04.2013
    «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն

    «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն

    Ապրիլի 5–ին կայացավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, ինչն արդեն 2–րդ անգամ է կազմակերպվում և նպատակ ունի գործարար աշխարհի լավագույն կանանց խրախուսել և ներկայացնել հանրությանը։ Մրցանակակիրների թվում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ, ՀՀ թեթև արդյունաբերողների գործատուների միության համանախագահ, «Ատեքս» նորաձևության կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Դնոյանը և Վանաձորի «Ռուզան» ՍՊԸ նախագահ Ռուզան Դանիելյանը։
    • 25.03.2013
    EXPO BEAUTY 2013

    EXPO BEAUTY 2013

    Դեռևս փետրվարի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ա. Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուանը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է համատեղ միջոցառումներ կազմակերպել։ Եվ ահա «LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար
    • 15.03.2013
    ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդես

    ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդես

    Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը կարևորեցին և արժևորեցին չվերթի
    • 13.03.2013
    ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ

    ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ

    Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։ Մասնակցելու են երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան,
    • 07.03.2013
    Զբոսաշրջության մրցունակության զեկույցում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Տիգրան Սարգսյան

    Զբոսաշրջության մրցունակության զեկույցում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Տիգրան Սարգսյան

    Համաշխարհաին տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների մեջ զբաղեցրել է 79-րդ տեղը: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը 11 կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ: ՀՀ վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին՝ վերլուծել այս զեկույցը, ներկայացնել երկրի ուժեղ