
Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում
Ապրիլի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։ Երկուստեք նշվել է, որ երկու ժողովուրների միջև բարեկամական և քաղաքական ջերմ հարաբերություններին զիջում է տնտեսականը։ Պարոնայք Ղազարյանը և Բաբուին պատրաստակամություն են հայտնել միասնական ջանքերով օգտագործել հնարավոր միջոցները առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու և համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու։