
«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն
Ապրիլի 5–ին կայացավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, ինչն արդեն 2–րդ անգամ է կազմակերպվում և նպատակ ունի գործարար աշխարհի լավագույն կանանց խրախուսել և ներկայացնել հանրությանը։ Մրցանակակիրների թվում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ, ՀՀ թեթև արդյունաբերողների գործատուների միության համանախագահ, «Ատեքս» նորաձևության կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Դնոյանը և Վանաձորի «Ռուզան» ՍՊԸ նախագահ Ռուզան Դանիելյանը։