• 28.09.2015
    ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՈԼԴՈՎԱ

    ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՈԼԴՈՎԱ

    Սեպտեմբերի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալեց Մոլդովայի հանրապետության արդյունաբերողների և ձեռներեցների ազգային կոնգրեսի պատվիրակությանը՝ կոնգրեսի նախագահ Վասիլի Տառլևի գլխավորությամբ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրերին ներկայացրեց մեր հանրապետության գործարար մթնոլորտը, նոր տնտեսահարաբերությունների պայմաններում գործելու առանձնահատկությունները, Հայաստանի արտաքին կապերն ու մասնավորապես Մոլդովայի գործարարների հետ աշխատելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Վասիլի Տառլևը նշեց,
    • 23.09.2015
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՋԵՅ–ՍԻ—ԷՅ» ոսկերչական ընկերության նախագահ, Տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը պարգևատրվել է բարեկամության շքանշանով։

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՋԵՅ–ՍԻ—ԷՅ» ոսկերչական ընկերության նախագահ, Տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը պարգևատրվել է բարեկամության շքանշանով։

    • 23.09.2015
    ՀԱԳՄ – ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

    ՀԱԳՄ – ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

    Սեպտեմբերի 23–ին ՀԱԳՄ այցելեցին Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի ֆինանսական սեկտորի մասնագետ Ռուբեն Բարրետոն և տնտեսագետ Լիլ Ռաքիպիսոն։ Նրանք նշեցին, որ իրենց առաքելության շրջանակում են արտահանում կազմակերպելու նպատակով ընկերություններին ֆինանսներ հատկացնելու պիլոտային ծրագիրը և նաև՝ առևտրի ֆինանսավորման միջոցի խնդիրը։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը իրատեսորեն մեկնաբանելով նրանց նկատառումները՝ միաժամանակ շեշտեց երկու կարևոր հանգամանք։
    • 20.09.2015
    ՀԱԳՄ–ն «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի համակազմակերպիչ

    ՀԱԳՄ–ն «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի համակազմակերպիչ

    Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ
    • 18.09.2015
    Հայաստան – Կալուգա

    Հայաստան – Կալուգա

    Սեպտեմբերի 15–19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալում է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են։ Այցի շրջանակներեւմ սեպտեմբերի 17–ին կայացավ հայ–ռուսական գործարար հանդիպում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության և Հայաստանի շահագրգիռ ոլորտների գործարարների մասնակցությամբ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն
    • 07.09.2015
    ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՏՄ-ՈՒՄ

    ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՏՄ-ՈՒՄ

    Սեպտեմբերի 1–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական ինտեգրացման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ԵՏՄ կոլեգիայի անդամ – նախարար Տատյանա Վալովայան։ Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄԱԼԿԱ–ԱՄԻԴ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Արտավազդ Յախշիբեկյանը և Հայաստանից տեսակոնֆերանսային ուղիղ կապով ՀՀ փոխվարչապետի գլխավոր խորհրդական Հովհաննես
    • 02.09.2015
    Տրանսպորտային կոլապս Վերին Լարսում. մաքսատունն արգելակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը

    Տրանսպորտային կոլապս Վերին Լարսում. մաքսատունն արգելակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը

    Վերին Լարսի սահմանային անցակետում գոյացել է բազմակիլոմետրանոց խցանում: Հայաստանից մոտ 150 ծանր բեռնատար մեքենա կանգնած է տարանցիկ մաքսազերծման հերթում: Հայաստանից ընթացող ավտոշարասյունը հարկադրված է սպասել ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-ը օր, RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Դա շատ մեծ ծախսեր է պահանջում, մեծ է պայմանագրերը կորցնելու
    • 21.08.2015
    Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը

    Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը

    Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանը։ «Առայժմ հստակեցված չէ' որտեղ ընկերությունը պետք է ԱԱՀ վճարի, եթե գրանցված է Հայաստանում, իսկ ծառայությունները մատուցում է, ասենք, Ռուսաստանում», - ասաց Չիլինգարանը։ Նրա խոսքով' Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է
    • 20.08.2015
    ԵՏՄ – կլոր սեղան

    ԵՏՄ – կլոր սեղան

    Օգոստոսի 20–ին մայրաքաղաքի «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ կլոր սեղան՝ «ԵՏՄ միասնական շուկայի ծառայություններ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով։ Նախաձեռնել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը։ Մասկակցում էին նաև ԵՏՄ նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ  Սուրեն Կարայանը և այլք։ Խոսելով քննարկումների և
    • 10.08.2015
    Գործընկերային՝ Շինարարի օր

    Գործընկերային՝ Շինարարի օր

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա գործընկերներից է Հայաստանի շինարարների միությունը, որի օգոստոսի 7–ին կազմակերպած «Շինարարի օր» հանդիսությանը մասնակցեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահության և խորհրդի անդամներ։ Պարոնայք Բախշեցյանը և Կիրակոսյանը առանձնապես շեշտեցին, որ հանրապետության շինարարական խնդիրներն ու ծրագրերը մշտապես Միության ուշադրության և մտահոգության կենտրոնում են, երկու միությունները հաճախ