
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը Ա.Վ. Ղազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Սիրով շնորհավորում ենք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2–րդ աստիճանի մեդալով պարգևատրելու կապակցությամբ։
Անշուշտ այս պարգևատրման մեջ կա նաև մեր հասարակության, գործարար հանրության և նրան ճանաչողների ու գնահատողների ջերմ վերաբերմունքը։
Վաստակած տնտեսական գործչին մաղթում ենք Հայրենիքի բարգավաճմանը նորանոր արժանապատիվ գործերով զորակցելու անսպառ եռանդ ու արևշատություն։