
Բուլղարիա – Հայաստան
Հոկտեմբերի 27–ին բուլղարական կահույքագործների պատվիրակությունը նոր կապեր հաստատելու ակնկալությամբ այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ թեև Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության անդամ է, իսկ Բուլղարիան՝ Եվրամիության, բայց դա չի խանգարում նորմալ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու հայ և բուլղարացի գործարարների միջև։ Պարոն Կիրակոսյանը առավել նպատակահարմար համարեց զուտ բուլղարական կապիտալով կամ էլ համատեղ միջոցներով ձեռնարկությունների ստեղծումը։
Բուլղարացի գործարարները որպես առաջին քայլ նշեցին հայաստանյան շուկայի ուսումնասիրությունը և ինֆորմացիոն բանկի ստեղծումը։