Նախագծի քննարկում ՀԱԳՄ–ում

Սեպտեմբերի 29–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ «Արտադրության ոլորտում տեխնոլոգիական կորուստների և պատրաստի արտադրանքի ելքի նորմատիվների հաստատմանն ուղղված աշխատանքների ուղղությունների նախանշման հայեցակարգին հավանություն տալու մասին» նախագիծը։

Քննարկմանը մասնակցում էին գործարարներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը։ Նիստը վարում էր ՀԱԳՄ փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը։

Գործարարները նշեցին հարցի կարևորությունը, շահեկան տեսակետներ ու մոտեցումներ արտահայտեցին խնդրի վերաբերյալ, ինչը հաշվի կառնվի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար։

Leave a reply