• ՀԱԳՄ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը

    ՀԱԳՄ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը

    Ապրիլի 16–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման խնդրո առարկան հիմնականում վերաբերում էր հարկային օրենսդրական փոփոխություններին, ներկրման և արտահանման առանձին դժվարություններին, ինչի վերաբերյալ գործարարները արտահայտեցին իրենց նկատառումները, ընդհանրական տեսակետները։ Հանձնաժողովի քննարկած հարցերի վերաբերյալ փաստարկված եզրակացություններն ու առաջարկությունները ուղարկվում են համապատասխան վերադաս ատյաններ օրենքների լրամշակման ժամանակ դրանք օգտագործելու։
  • Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

    Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

    Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը): Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են BMW-ն, ամերիկյան The Walt Disney Company ընկերությունն
  • Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում

    Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում

    Ապրիլի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։ Երկուստեք նշվել է, որ երկու ժողովուրների միջև բարեկամական և քաղաքական ջերմ հարաբերություններին զիջում է տնտեսականը։ Պարոնայք Ղազարյանը և Բաբուին պատրաստակամություն են հայտնել միասնական ջանքերով օգտագործել հնարավոր միջոցները առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու և համատեղ բիզնես
  • ՀԱԳՄ խորհրդի անդամը պատվավոր հյուպատոս

    ՀԱԳՄ խորհրդի անդամը պատվավոր հյուպատոս

    Ապրիլի 10–ին Երևանի «ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՊ» հյուրանոցում կայացավ Հայաստանում Շրի Լանկայի Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Սարգիս Թարվերդյանը։ Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում հաջողություններ։