• Շնորհավորական ուղերձ Մայիսի 9–ի տոների կապակցությամբ

    Շնորհավորական ուղերձ Մայիսի 9–ի տոների կապակցությամբ

    Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի գործարարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում արևշատություն, անսպառ եռանդ և հայրենաշեն նորանոր գործեր, որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա։ Մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու մարտահրավերներ, որոնց հաղթահարել
  • Արամյանց – 170

    Արամյանց – 170

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար հայոց բիզնեսի անցյալի լավագույն էջերը այսօրվա գործարարի բարոյական վարքագիծը ձևավորելու կարևոր գործոն է։ Ահավասիք՝ հատկապես վերջին տարիներին Միության աջակցությամբ պատրաստվեցին հուշարձաններ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին տեսաֆիլմեր և կազմակերպվեցին մեծարման հանդիսություններ։ Հերթականը մեծ գործարար և բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170–ամյակին նվիրված միջոցառումների շարքն էր։ Երևանում մայիսի 3–ին կայացած հանդիսությանը, որին մասնակցում
  • Քննարկումներ ՀԱԳՄ–ում

    Քննարկումներ ՀԱԳՄ–ում

    Ցանկացած օրենք կիրարկման ընթացքում վերանայելու կամ լրամշակելու կարիք ունի՝ առավել ևս եթե այն վերաբերում է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտին։ Ինչպես գիտեք' «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19.12.2012թ օրենքով նախատեսվում է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված շշալցված կամ այլ ձևով տարայավորված հեղուկ ապրանքների (ջուր, ըմպելիք, գարեջուր,
  • ԱՄՀ–ն ՀԱԳՄ–ում

    ԱՄՀ–ն ՀԱԳՄ–ում

    Ապրիլի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի վաշինգտոնյան աշխատանքային խումբը, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում հարկային փոփոխությունների, դրանց իրականացման, Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության և դրանց առնչվող խնդիրներին վերաբերող հարցերը։ Գործարարները խնդրո առարկա հարցերի վերաբերյալ տվեցին փաստարկված բացատրություններ ու կարծիքներ։