• 21.05.2015
    Քննարկում ՀԱԳՄ–ում

    Քննարկում ՀԱԳՄ–ում

    Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել էր քննարկում՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի վերաբերյալ։ Գործարարները լսեցին պարզաբանումներ էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և դրանց ածանցյալ հարցերի վերաբերյալ։ Նրանք մտահոգություն հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում կբարձրանան գները, և հայաստանյան արտադրանքը ներսի ու հատկապես դրսի շուկաներում կդառնա անմրցունակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ անհրաժեշտ
    • 13.05.2015
    Քննարկում ՀԱԳՄ–ում

    Քննարկում ՀԱԳՄ–ում

    Մայիսի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակած «Հարկային օրենսգրքի» նախագիծը։ Մասնակցում էին գործարարներ և մասնագետներ։ Առանձին դրույթներում ոմանք փաստում էին տարակարծություններ, նշում այն հնարավոր սողանցքները, որոնք կարող են շահարկումների միջոց դառնալ։ Արվեցին առաջարկություններ, նշվեցին տարբերակներ այն լրամշակելու համար։
    • 12.05.2015
    Հայկական առևտրային ցանց. համաժողով

    Հայկական առևտրային ցանց. համաժողով

    Մայիսի 12–ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության համատեղ աջակցությամբ կայացավ «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) 4–րդ գլխավոր ասամբլեան և 2–րդ գլոբալ գործարար համաժողովը։ ՀԱՑ–ի նախագահ Վահրամ Փիրջանյանը ողջույն խոսքում շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությանը, մասնավորապես Միության նախագահ Արսեն Ղազարյանին համաժողովի կազմակերպմանը զորակցելու
    • 09.05.2015
    INVEST ARMENIA 2015

    INVEST ARMENIA 2015

    Հայաստանում ներդրումները խթանող և բիզնես միջավայրի բարելավմանը նպատակաուղղված INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ INVEST ARMENIA 2015 ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ, որի գլխավոր գործընկերը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր: INVEST ARMENIA 2015 ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻ նպատակն էր հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները: Բիզնես Ֆորումն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի
    • 05.05.2015
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես անհանգստացած է տիկին Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով: Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը: Հույս ենք հայտնում, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն
    • 04.05.2015
    ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի հարցազրույցը Հ3tv հեռուստաընկերությանը

    ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի հարցազրույցը Հ3tv հեռուստաընկերությանը

    • 29.04.2015
    Հանդիպում ԵՏՄ նախարարի հետ

    Հանդիպում ԵՏՄ նախարարի հետ

    Ապրիլի 27–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել էր ԵՏՄ կոլեգիայի նախարար Ռոբերտ Հարությունյանին, ով գործարարներին տեղեկացրեց գործընթացի առանձին մանրամասներին և նշեց, որ կարևոր դիտողությունների ու առաջարկությունների մասին տեղեկատվություն կներկայացնի առաջիկա նիստին։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ Միությունը հիշյալ թեմայի առնչությամբ միշտ պատրաստակամ է նման հանդիպումներ կազմակերպելու։
    • 29.04.2015
    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը – Պարոն Ղազարյան, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 28,5%-ով անկում է ապրել: Ինչի՞ արդյունքում եղավ այդ աննախադեպ անկումը, և նման անկման պայմաններում այսօր ի՞նչ վիճակում է հայտնվել հայաստանի առևտրաշրջանառությունը: – Գործոնները տարբեր են: Բայց պատճառը արտաքին շուկաներում տիրող իրավիճան է
    • 27.04.2015
    Ապրիլի 24–ին «ՇԱՆԹ» հեռուստաընկերությամբ Ցեղասպանության վերաբերյալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ելույթները

    Ապրիլի 24–ին «ՇԱՆԹ» հեռուստաընկերությամբ Ցեղասպանության վերաբերյալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ելույթները

    • 18.04.2015
    Հայաստանին մնում է Գողգոթա բարձրանալ

    Հայաստանին մնում է Գողգոթա բարձրանալ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հայաստանի տնտեսության վիճակին: Նա նշեց, որ օրինակ հարևան Վրաստանի տնտեսության համար միջազգային կառույցներն ավելի լավ ցուցանիշներ են կանխատեսում այս տարի, որովհետև հավանաբար ավելի շատ ֆինանսական միջոցներ են նախատեսել այդ երկրի համար: Դիտարկմանը, թե 2009 թվականի անկումը բացատրվում էր