
Քննարկում ՀԱԳՄ–ում
Մայիսի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակած «Հարկային օրենսգրքի» նախագիծը։
Մասնակցում էին գործարարներ և մասնագետներ։ Առանձին դրույթներում ոմանք փաստում էին տարակարծություններ, նշում այն հնարավոր սողանցքները, որոնք կարող են շահարկումների միջոց դառնալ։ Արվեցին առաջարկություններ, նշվեցին տարբերակներ այն լրամշակելու համար։