Հայկական առևտրային ցանց. համաժողով

Մայիսի 12–ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության համատեղ աջակցությամբ կայացավ «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) 4–րդ գլխավոր ասամբլեան և 2–րդ գլոբալ գործարար համաժողովը։

ՀԱՑ–ի նախագահ Վահրամ Փիրջանյանը ողջույն խոսքում շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությանը, մասնավորապես Միության նախագահ Արսեն Ղազարյանին համաժողովի կազմակերպմանը զորակցելու համար։

Քննարկման թեմաները բազմազան էին ու օրախնդիր՝ Գլոբալ բիզնես ցանցի կառուցում նոր դարաշրջանում, Գլոբալ տնտեսական փոփոխությունների հնարավորությունները, Գլոբալ ձեռներեցության և կապերի ամրապնդման խթանում, Հայերը գլոբալ առևտրահարթակում, Հայերի ինտեգրումը գլոբալ շուկային, Հայաստանն իբրև ներդրումային միջավայր, Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված փոփոխություններ և այլն։

Մասնակցում էին նախարարներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ, հյուրեր։

Leave a reply