Գործարարի օրվա կապակցությամբ հարգանանքի տուրք մատուցվեց մեծանուն հայորդուն

Գործարարի օրվա՝ մարտի 3-ի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գոծարարների միության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին։ Մարտի 3-ը նաև ազգանվեր հայորդու ծննդյան օրն է, և նրա մերօրյա գործընկերների նախաձեռնությամբ, ի հիշատակ գործարարի, հոգեհանգստյան կարգ կատարվեց մայրաքաղաքի ՍԱննա եկեղեցում:

Գործարարի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արդյունաբերողների և գոծարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ «Հարափոփոխ տեխնոլոգիական դարաշրջանում, աշխարհաքաղաքական արագընթաց զարգացումների, շուկաների գլոբալացման պայմաններում գործարարներից մեծ ջանքեր, ճկունություն, նորարարական մոտեցումներ, անկոտրում կամք և պրպտուն աշխատանք է պահանջվում՝ մարտահրավերներին համարժեք դիմակայելու, մրցակցային որակներ ապահովելու, նոր շուկաներում ամրապնդվելու, ներքին ու արտաքին պահանջմունքների բավարարման համար։

Գործարարության ջանադիր գործունեությունից է կախված երկրի տնտեսական ամրության պաշարը, աշխատատեղերի ապահովումը, անվտանգային ու սոցիալական խնդիրների լուծումներին սատարումը, բնակչության բարեկեցության ապահովումը, բարեգործական ծրագրերի իրականացումը։ Եվ այս առաքելությունը հայ գործարարները կրել ու կրելու են պատվով, միասնաբար, գործուն համագործակցությամբ, աննահանջ արարչությամբ ու նվիրումով»,–մասնավորապես ասված է ուղերձում։

Leave a reply