ՀԱԳՄ–ում հյուրընկալվեց Վրաստանի գործարարների ասոցիացիայի պատվիրակությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 20-ին հյուրընկալվեց Վրաստանի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչական պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության հիմնական գործառույթները, իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վրացական պատվիրակության ղեկավարը կանգ առավ այն առաջնահերթությունների վրա, որոնք այսօր դրված են ՎԳԱի առջև, ներկայացրեց Ասոցիացիայի անդամների հետ ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Երկուստեք կարևորվեց փոխգործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, նախանշվեցին համագործակցության առաջիկա ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխայցելությունները և շփումները դարձնել պարբերական։

Leave a reply