• 29.11.2017
    Գործարար հանդիպում ՀՀ վարչապետի և նախարարների հետ «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում

    Գործարար հանդիպում ՀՀ վարչապետի և նախարարների հետ «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում

    Նոյեմբերի 25-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ակտիվի ոչ ֆորմալ, բայց արդեն ավանդական դարձած հերթական հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
    • 02.10.2014
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Հոկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ՀԱԳՄ անդամների հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի համակարգումը և կարևորությունը։ Որպես օրակարգի հարց՝ Միության նախագահը նաև նշեց ՀԱԳՄ հերթական 7–րդ համագումարի անցկացման և նախապատրաստական աշխատանքներ մասին։ Նիստի ավարտին նախագահության անդամները Միության շարքերը համալրեցին ևս մի
    • 05.09.2014
    «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես

    «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես

    Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկմամբ՝ «Այս ցուցահանդեսը հրաշալի հարթակ է հայրենական և արտերկրի գործարարների միջև նոր գործարար կապեր հաստատելու և այլ շուկաներ դուրս գալու առումով։
    • 20.06.2014
    ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014

    ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014

    Հունիսի 20–ին Երևանի ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցում կայացավ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014 երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այրեր, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Բնութագրելով Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղվածությունը՝ Արսեն Ղազարյանը այն համոզմունքը հայտնեց,
    • 18.06.2014
    Նախագահության նիստ

    Նախագահության նիստ

    Հունիսի 17–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նախատեսվող հանդիպմանը քննարկվելիք ընդհանրական հարցերի կոնկրետացում, խմբավորում և համակարգում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խիստ կարևորեց գործարարների խնդիրների համակարգումը, ինչը հնարավորություն կտա այն ներկայացնել ամբողջությամբ, համակողմանի՝ բնականաբար ակնկալելով նաև համարժեք պատասխան։ Հանձնարարվեց ճյուղային միություններին նախապես