• 15.02.2023
    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

    Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։ Արսեն Ղազարյանը նորանկախ Հայաստանի գործարարության ակունքներում է, նրա ուղեկիցն ու կազմակերպիչը, ուսուցանողը, ղեկավարը, ով մեր հանրապետությունում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման պատմության մեջ իր սեփական էջը գրեց։ Նա բիզնեսի առաջին ծիլերը նկատողի և զորակցողի զգուշավոր, բայց անթաքույց ուրախությամբ ու
    • 28.07.2022
    Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը

    Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրած խնդիրների ու դրանց լուծման ընթացքին էր նվիրված Հանձնաժողովի և ՀԱԳՄ անդամների միջև հուլիսի 28-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումը, որը կայացավ հեռավար։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև մասնագիտացված կառույցների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա
    • 13.07.2022
    «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

    «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
    • 09.12.2019
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հարգելի բարեկամներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը  կայքէջից բացի արդեն գործարկել է նաև ֆեյսբուքյան իր էջը, ուր ներառվում են Միության, ինչպես նաև Հայաստանի գործարարությանը և ընդհանրապես տնտեսությանը վերաբերող նյութեր, նորություններ, հանդիպումներ, այցեր, օրենսդրական նախագծեր և բարեփոխումներ ու այն ամենը, ինչը կարող է ձեզ հետաքրքրել: Բնականաբար ձեր կարծիքն ու առաջարկությունները կնպաստեն ֆեյսբուքյան էջի առավել հետաքրքիր ու
    • 05.03.2018
    Ալեքսանդր Մանթաշյանց

    Ալեքսանդր Մանթաշյանց

    Մարդկային խիղճն ու նվիրումը, կարեկցանքն ու բարերարությունը ամեն դարաշրջանում ստանում է յուրահատուկ ազգային կերպավորում: Երեկ, այսօր ու նաև վաղը մեզ համար Ալեքսանդր Մանթաշյանցն է: Մարտի 3-ը նրա ծննդյան օրն է, ինչն էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ և Կառավարության որոշմամբ 2017թ. հռչակվել է Գործարարի օր: Այսօր աշխարհի երբեմնի երևելիներից Ալեքսանդր Մանթաշյանցի երևանյան հուշարձանի մոտ
    • 14.02.2018
    Հայ-բուլղարական կապեր

    Հայ-բուլղարական կապեր

    Փետրվարի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը ներկայացրեց հայ-բուլղարական գործարար կապերի մակարդակը և գործակցության ոլորտները: Բուլղարիայի Փոքր
    • 29.11.2017
    Գործարար հանդիպում ՀՀ վարչապետի և նախարարների հետ «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում

    Գործարար հանդիպում ՀՀ վարչապետի և նախարարների հետ «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում

    Նոյեմբերի 25-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ակտիվի ոչ ֆորմալ, բայց արդեն ավանդական դարձած հերթական հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
    • 23.11.2017
    Հայ-չինական կապեր

    Հայ-չինական կապեր

    Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Արթուր Եգորյանի և «Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության
    • 28.06.2017
    Հայ-չինական կապեր

    Հայ-չինական կապեր

    Չինական Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում օրերս բացվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը: Հանդիսությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, հյուրեր, տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: ՉԺՀ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ է նշանակվել Ռուբեն Կոպյանը: Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական համագործակցության ակտիվացման, հայ գործարարի շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի
    • 15.06.2017
    Հայաստան – Տաջիկստան

    Հայաստան – Տաջիկստան

    Հունիսի 14-ին Երևանում կայացավ Հայ-տաջկական բիզնես ֆորումը, որը վարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, երկու երկրների տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, պաշտոնատար այլ այրեր, բազմաթիվ գործարարներ: Իր խոսքում Արսեն Ղազարյանը կարևորեց Հայաստան-Տաջիկստան առևտրատնտեսական կապերի, համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և այլ հանդիպումների կարևորությունը՝ միաժամանակ հավելելով,