Հայ-բուլղարական կապեր

Փետրվարի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը ներկայացրեց հայ-բուլղարական գործարար կապերի մակարդակը և գործակցության ոլորտները:

Բուլղարիայի Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Leave a reply